211652_close_icon
views-count937 դիտում article-date 14:58 15-06-2019

Ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են արձանագրել

«Հետախուզում 2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում հունիսի 14-ին ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրիի Հ.Սարգսյան փողոցի բնակիչ Համլետ Պ-ն տանն ապօրինի կանեփ է աճեցնում: Քրեական հետախույզները ժամը 15.30-ի սահմաններում, նշված տան բակում կատարված զննությամբ, հայտնաբերել են 85 հատ, 3 կգ ընդհանուր կշռով, կանեփի ցողուններ: Համլետ Պ-ն հայտարարել է, որ հայտնաբերված կանեփի մի մասը մշակել է անձամբ, իսկ մյուսները վայրի աճած ցողուններ են, որոնք քաղել է իր բակից՝ հետագայում ծխելու համար: Նուն օրը, ժամերի տարբերությամբ, ապօրին թմրանյութ պահելու և օգտագործելու մի դեպք էլ արձանագրել են ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները: Ժամը 21.00-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Հույսի Ավան 5-րդ փողոցի տներից մեկում կանեփ են աճեցրել: Մեկնած օպերատիվ խմբին նշված տան բնակիչ Գևորգ Հ-ն ներկայացրել է երկու պլաստիկ տարա՝ յուրաքանչյուրի մեջ աճեցված կանեփանման 5 բույս, որոնք ըստ նրա պատկանում են իրեն, խնամում է իր օգտագործման համար: Երկու դեպքով էլ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր