211652_close_icon
views-count47928 դիտում article-date 15:27 15-06-2019

Ավտովթար Երևանում. 26-ամյա վարորդը «Բելաջիո» ռեստորանի մոտ Nissan-ով բախվել է էլեկտրասյանը. վիրավոր վարորդին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս. ՃՈ «մեծն» հետաքննիչը 2 ժամից ավելի չէր բարեհաճում դեպքի վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Արմեն Պողոսայնը իր վարած Nissan Tiida մակնիշի 35 NP 391 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բազալտե եզրաքարին և առաջ ընթանալով՝ բախվել էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու արագ արձագանքնման խմբի փրկարարները, տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե օպերատիվորեն ժամանել էին փրկարարներն ու ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ապա Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Հովհաննես Սարգսյանը, ով օրվա հերթապահն էր, 2 ժամից ավելի չէր բարեհաճում վթարի վայր, ինչի պատճառով էլ դեպքի վայր ժամանած քարշակ ավտոմեքենան սպասում էր, թե երբ կբարեհաճի «մեծն» հետաքննիչը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հետաքննիչը բազմաթիվ անգամներ դեպքի վայր ժամանելուց ուշացել է ու անգամ կարելի է միանշանակ պնդել, որ կրիան ավելի արագ կհասներ դեպքի վայր, քան սույն պարոն, «մեծն» հետաքննիչը։ Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը պետք է հետևություններ անի, որ նման երևույթներն այլևս չկրկնվեն, հակառակ դեպքում մարդիկ ասում են. «Եթե ժամանակին ԱՊՊԱ-ն էր ուշանում, ապա հիմա ԱՊՊԱ-ին չի զիջում ՃՈ հետաքննիչ Հ. Սարգսյանը, ում հերթապահության օրերին հաճախակի են նման դեպքեր լինում»։ [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը միջոցներ կձեռնարկեն, որպեսզի նմանատիպ դեպքեր այլևս չկրկնվեն, ու մարդիկ, իրոք, հավատան, որ ճանապարհային ոստիկանոթյան հետաքննիչներն ԱՊՊԱ-ից ավելի օպերատիվ են։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր