211652_close_icon
views-count1672 դիտում article-date 09:59 15-06-2019

Հացի ար­տադրության ծավալն աճել է 2 տոկոսով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում առաջին անհրաժեշտու­թյան սննդատեսակներից մեկի՝ հացի ար­տադրության ծավալները գնալով աճում են. այս տարվա չորս ամիսներին աճը կազմել է 2 տոկոս: Սա, ըստ մասնագետ­ների, վերջին տարիների համար աննա­խադեպ է, քանի որ հացի արտադրության ծավալները վերջին տարիներին նվազում էին: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալ­ներով՝ այս տարվա հունվար-ապրիլին ար­տադրվել է 91 հազար 732 տոննա հաց, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 89 հազար 935 տոննա: Կա տեսակետ, որ հացի արտադրության ծա­վալների անկումը պայմանավորված է մշ­տական բնակչության թվաքանակի նվազմամբ. ի վերջո, նախորդ տարիներին, երբ մեծ էր արտագաղթը, դրա հետևանքով տարեկան մոտ 3 տոկոսով նվազում էին հացի արտադրության ծավալները ևս: Իսկ հիմա, ընդհակառակը, առաջին անհ­րաժեշտության սննդամթերքը սպառող­ների թիվն ավելացել է: Բայց կա նաև այն տեսակետը, որ այդ ցուցանիշների ավե­լացումը կապված է ստվերից տնտեսվարողների դուրս գալու հետ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր