211652_close_icon
views-count6219 դիտում article-date 09:35 15-06-2019

Նոր բեմականացում. Տիգրան Ուրիխանյանն «ուզում» է պատգամավորական մանդատը վայր դնել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ իբրև թե վայր է դնում իր մանդատը և դադարեցնում է «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող իր հաղորդաշարը: Սրա պատճառը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ կոնֆլիկտն է: Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանը տեղեկացել է, որ Ուրիխանյանը կապեր է հաստատել Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմակիցների հետ և պատրաստակամություն հայտնել աջակցել նրանց, ինչին ի պատասխան Ծառուկյանը պահանջել է, որ նա վայր դնի մանդատը: Բայց Ուրիխանյանը ոչ մի կերպ չի հրաժարվի պատգամավորական մանդատից: Շատերի համոզմամբ՝ հիմա նա «Ֆեյսբուքում» կազմակերպում է աջակցության ակցիա, որպեսզի հազարավոր մարդիկ իրեն խնդրեն վայր չդնել մանդատը։ Ինքն էլ դա ներկայացնի Ծառուկյանին՝ ցույց տալու համար, թե որքան կարևոր է նրա ղեկավարած խմբակցությունում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր