211652_close_icon
views-count2140 դիտում article-date 09:11 15-06-2019

Ինչու են ԲԴԽ անդամները հրաժարականներ տալիս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 20-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատական համակարգի մասին հայտարարությունից հետո, Բարձրագույն դատական խորհրդում սկսվեց հրաժարականների շարքը: Մասնավորապես, մայիսի 24-ից մինչև այժմ հրաժարական են տվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, անդամներ Գևորգ Դանիելյանը, Արմեն Խաչատրյանը, Սերգեյ Մեղրյանը և Արմեն Բեկթաշյանը: Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի գրեթե բոլոր անդամները հրաժարականներ են տալու, և այս ամենն իրականում խորը արմատներ ունի: Մեր տեղեկություններով՝ իշխանությունները ԲԴԽ անդամներին հասկացրել են, որ վարչապետի հիշատակած դատավորների վեթինգի գործընթացը պետք է իրականացնի կա´մ Բարձրագույն դատական խորհուրդը, կա´մ այլ հանձնաժողով կստեղծեն: Իսկ մինչ այդ ասվել է, որ լավ կլինի՝ ԲԴԽ բոլոր անդամները հրաժարական տան և գնան: Այս պահին ԲԴԽ 10 անդամներից արդեն 5-ը հրաժարական են տվել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր