211652_close_icon
views-count7654 դիտում article-date 22:39 14-06-2019

Փաշինյանը վախենում է իր կողքին ավելի խելոք մարդ ունենալուց․ «Յոժ». ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1in.am

[url=https://www.1in.am/2578438.html?fbclid=IwAR09REhjUNeKJ4MVcDk0LYe-enRwrTyU9_vQ8D_P2Z4wHHos7JsXSYbdduM]1in.am[/url]-ը գրում է. Սև գույնը Հայաստանում քաղաքական ենթատեքստ է ստացել: Հայաստանը թևակոխել է դատաիրավական բարեփոխումների փուլ, և այդ ճանապարհին վարչապետ Ն. Փաշինյանը ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին հանձնարարել է սևազգեստներին կարգի հրավիրել: Այս ամենը որքանով կօգնի շտկել իրավիճակը: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ դերասան Սերգեյ Դանիելյանը նշեց, որ սա ուշացած որոշում է: «Ինչ կատարվեց. տեղի ունեցավ հեղափոխություն կամ իշխանափոխություն, ժողովուրդը սկսեց հավաքվել՝ սկզբից 10-20 հոգի, հետո հազարներ, և ասաց, որ զզվում է իր իշխանությունից և ուզում է փոխել, և այդպես էլ եղավ… Մենք ցեխաջրի մեջ ենք: Հիմա «ծնողը» պետք է ինչ-որ պահի ասի՝ ես թողել եմ, որ դու հանգիստ ապրես ոչ թե նրա համար, որ այլանդակվես և դառնաս գող, ավազակ մարդասպան, այլանդակ, այլ հասկանաս, որ մարդ ես և մտնես օրենքի դաշտ: Հիմա մեր իշխանությունն այդ փուլում է՝ չի կարողանում իր «երեխեքին» հավաքել բռի մեջ: Եվ հիմա դիմել է ոստիկանությանը, ԱԱԾ պետին, այնինչ վաղուց պետք է դիմեր: Բացի դրանից՝ այս այլանդակությունները նաև մեր այլանդակ օրենքների հետևանք են, օրինակ՝ ոստիկանապետ կամ ԱԱծ պետ չենք կարող ընտրել համակարգից դուրս մարդու և այլն… Մանրամասներն՝ [url=https://www.1in.am/2578438.html?fbclid=IwAR09REhjUNeKJ4MVcDk0LYe-enRwrTyU9_vQ8D_P2Z4wHHos7JsXSYbdduM]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր