4347 դիտում
21:03 14-06-2019
«Եթե զգուշացնելուց, խնդրելուց հետո էլ մարդիկ չեն ենթարկվում պարզ, օրինական պահանջին, նրանց պետք է պատժել»․ նախարար. yerevanpress.am
[url=https://yerevanpress.am/2669.html?fbclid=IwAR089P8RcWbqJey4_gLGZPogxhEUyc7dx2K0zcnW4IWbg9St1dvjaqJ97uc]yerevanpress.am[/url]-ը գրում է. Այսօր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ օրերս երթուղայինում տեղի ունեցած վիճաբանությանը։
«Մեր խնդիրն է մշակութային փոփոխությունները, որովհետև միայն պարտադրանքով, տուգանելով հարց չի լուծվի։ Կուզենայի, որ ամբողջ բնակչությունը լիներ պահանջատեր իր իրավունքներին և առնվազն չխոչընդոտեր նման մարդկանց, ովքեր բարձրաձայնում են դրա մասին։ Այսինքն՝ եթե նույնիսկ դու ինքդ չես դիմում վարորդին, չպետք է խոչընդոտես օրինական իրավական իր առողջությունը պահպանող պահանջ ներկայացնող մարդուն»,- «Ազատության» եթերում ասաել է նա։
Նախարարը նշեց, որ իրենց հնչեցրած կոչերին ունկնդիր չլինելով՝ մարդկային կյանքեր ենք կորցնում․ «Չգիտեմ՝ ինչքանով է մեր խոսքը տեղ հասնում, բայց դա իրական է, մենք կորցնում ենք իրական կյանքեր։ Օրինակ՝ թոքի քաղցկեղից մենք կորցնում ենք տարեկան 1500 կյանք, մահացությունների 50 տոկոսը սրտանոթային հիվանդություններից է, որի հիմնական ռիսկի գործոնը սիգարետն է և այլն։ Մենք մեր քմահաճույքի համար չենք պայքարում այդ վատ սովորույթի դեմ։ Հենց այդ վարորդի կյանքն ենք մենք ուզում փրկել»,- նշեց Թորոսյանը։
Մանրամասներն՝ [url=https://yerevanpress.am/2669.html?fbclid=IwAR089P8RcWbqJey4_gLGZPogxhEUyc7dx2K0zcnW4IWbg9St1dvjaqJ97uc]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
454 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
247 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը