211652_close_icon
views-count1139 դիտում article-date 21:38 14-06-2019

ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն կառավարման մարմին» անվանակարգում

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը` կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի գլխավորությամբ,մասնակցել է Թբիլիսիում կայացած GITI 2019կիբերանվտանգության և ՏՏ նորարարությունների կոնֆերանսին։Համաժողովի շրջանակում ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն կառավարման մարմին» անվանակարգում: Կոնֆերանսի ընթացքումՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կոմիտեի ձեռքբերումների մասին շնորահանդես են ներկայացրել: Նախագծերով հանդես են եկել նաև Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Բելգիայի, Ադրբեջանի և Նիդերլանդների պետական մարմինների և գործարար ոլորտի ներկայացուցիչները։ Ի դեպ, ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն առցանց տեղեկատվական ռեսուրս» անվանակարգում՝ Ռիսկերի կառավարման համակարգի շրջանակում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության գործիքակազմիհամար: Նախնական համաձայնությամբ հաջորդ տարի միջոցառումը կանցկացվի Հայաստանում։ [b] ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր