211652_close_icon
views-count1296 դիտում article-date 21:50 14-06-2019

Ավանի ոստիկանները բացահայտեցին համակարգչային խաղասրահից կատարված գողությունը

Հունիսի 13-ին, ժամը 04.50-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողների հետ համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Աճառյան փողոցից բաժանմունք բերման են ենթարկել նույն փողոցի բնակիչ երկու երիտասարդների: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք հունիսի 7-ի ժամը 17.00-ից հունիսի 13-ի ժամը 04.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով, Ծարավ Աղբյուրի փողոցում գործող համակարգչային խաղասրահից գողացել են 2 հեռուստացույց, 2 խաղային համակարգիչ և 5 հեռակառավարման վահանակ: Վնասի չափը պարզվում է: Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր