211652_close_icon
views-count1693 դիտում article-date 21:26 14-06-2019

Ոստիկանները կասկածյալին բերման ենթարկեցին Ջրառատ գյուղից

Հունիսի 13-ին, ժամը 02.20-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և գործածելու կասկածանքով, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղից ոստիկանության Արմավիրի բաժին բերման են ենթարկել նույն գյուղի 29-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է մոտ 18 գ դեղնականաչավուն սուր հոտ ունեցող, չորացված, մանրացված զանգված: Ըստ նրա հայտարարության՝ հայտնաբերվածը կանեփի բույսից պատրաստված թմրամիջոց է, որն ինքն է իր սեփականաշնորհված հողամասում ցանել, աճեցրել իր անձնական օգտագործման համար: Հայտնաբերվածը փաթեթավորվել, կնիքվել է փորձաքննության ուղարկելու համար: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր