211652_close_icon
views-count889 դիտում article-date 20:38 14-06-2019

Դիլիջանի ոստիկանները բացահայտեցին ազգային պարկից կատարված գողությունը

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկությունն իրացնելով, հունիսի 13-ին, ժամը 13.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել Դիլիջան քաղաքի 29-ամյա մի բնակչի, որը խոստովանական բացատրություն է տվել, որ հունիսի 10-ին, ժամը 19.10-ի սահմաններում, ապամոնտաժել և գողացել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Դիլիջանի տեղամաս» մասնաճյուղի 3-րդ պահաբաժնի մուտքի մետաղյա ուղեփակոցը, ինչի հետևանքով ազգային պարկին պատճառվել է շուրջ 100.000 դրամի վնաս: Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր