211652_close_icon
views-count1501 դիտում article-date 22:36 14-06-2019

Իրանից Հայաստան եկած երիտասարդների մոտ թմրամիջոցներ են հայտնաբերվել․ ոստիկանության նոր բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրերս ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական տեղեկությունները ստացվեցին։ Դրանք իրացնելու ուղղությամբ ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների մասնակցությամբ։ Արդյունքում՝ հունիսի լույս 12-ի գիշերը Իրանից Հայաստան ժամանած 29-ամյա և 25-ամյա երիտասարդները Մեղրիի մաքսակետում ենթարկվեցին մաքսային զննման։ Նրանցից ավագի մոտ հայտնաբերվեց 56 գրամից ավելի քաշով մեթամֆետամին, իսկ կրտսերի՝ մարիխուանայի նմանվող զանգված։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Երիտասարդները ձերբակալվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր