211652_close_icon
views-count2853 դիտում article-date 17:34 14-06-2019

Մբապեն շարունակում է մնալ աշխարհի ամենաթանկ խաղացողը

Շվեյցարական CIES Football Observatory վիճակագրական ընկերությունը ներկայացրել է եվրոպական հինգ առաջատար լիգաների ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված վարկանիշը: Վարկանիշի առաջատարը շարունակում է մնալ Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, որի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 252 մլն եվրո: Նախորդ տարվա նոյեմբերին նա արժեր 216,5 մլն: Աշխարհի ամենթանկ ֆուտբոլիստների եռյակում ընդգրկվել են նաև «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը՝ 219,6 մլն և «Մանչեսթեր Սիթիի» կսապաշտպան Ռահիմ Սթերլինգը՝ 207,8 մլն: «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին (167,4 մլն) չորրորդ տեղում է, իսկ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն միայն 20-րդն է՝ 118,1 մլն:

Նմանատիպ նյութեր