211652_close_icon
views-count4089 դիտում article-date 16:42 14-06-2019

Վբեթը՝ «Արսենալ»-ի պաշտոնական գործընկեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուրախ ենք տեղեկացնել, որ Վբեթը դարձել է «Արսենալ» ֆուտբոլային ակումբի համաշխարհային բուքմեյքերական և խաղային գործընկերը: Երկարաժամկետ գործընկերության շրջանակում զինագործների երկրպագուներին համաշխարհային բուքմեյքերական ապրանքանիշի կողմից սպասվում են հատուկ առաջարկներ, մրցաշարեր, ուղևորություն դեպի «Էմիրեյթս» մարզադաշտ: «Անչափ ուրախ ենք ողջունել Վբեթին մեր պաշտոնական գործընկերների ընտանիքում»,-ասել է «Արսենալ»-ի կոմերցիոն տնօրեն Փիտեր Սիլվերսթոնը:

«Նորարարությունն այն կարևոր շարժառիթն է, որը մեզ օգնում է առաջ ընթանալ: Այնպես որ, մենք ուրախ ենք համագործակցել նման առաջադեմ համաշխարհային բրենդի հետ: Մենք անհամբեր սպասում ենք Վբեթ-ի հետ աշխատանքին՝ ի շահ մեր երկրպագուների գոհունակության»: «Վբեթում բոլորն ուրախ են լինել «Արսենալ»-ի համաշխարհային բուքմեյքերական գործընկերը: Մենք «Արսենալ»-ի մեծ երկրպագուներն ենք, այս համագործակցությունը Վբեթի երկարաժամկետ ռազմավարության առանցքային մասն է կազմում»,-նշել է Վբեթի հիմնադիր Վիգեն Բադալյանը: Վբեթ-ը գործարկվել է 16 տարի առաջ՝ Հայաստանում: «Ստեղծելով մեր սեփական ծրագրեն ու ամեն ինչ անելով «տանը»՝ մենք կարողանում ենք մեր հաճախորդներին առաջարկել նորարար, հեշտ և անվտանգ արտադրանք»,-եզրափակել է Վբեթի հիմնադիրը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր