1610 դիտում
16:32 14-06-2019
Բրյուսելում կայացել է Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը
Հունիսի 13-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի նախագահությամբ:
Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Հակոբ Վարդանյանը և Բագրատ Բադալյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը:
Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի հարցերի լայն շրջանակի:
Նիստին նախարար Մնացականյանը հայտնեց, որ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանը հոկտեմբերի 9-ին հյուրընկալելու է երիտասարդության առաջխաղացմանը և նորարարությանը նվիրված միջոցառում:
Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստի արդյունքներով ընդունվեց մամուլի համատեղ հայտարարություն։
Նիստի ավարտին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1416 դիտում
20:42 17-10-2019
Բրյուսելում կայացել է ՀՀ - ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստը
5237 դիտում
22:30 21-06-2018
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1315 դիտում
10:25 02-02-2025
Հանուն փաշիզմի վաճառում են հայրենիքը, հայերին, մեր ապագան. «ՀայաՔվե»
2053 դիտում
10:06 02-02-2025
Երևանում թույլ ձյուն կտեղա, մարզերում սպասվում են տեղումներ