211652_close_icon
views-count1316 դիտում article-date 15:53 14-06-2019

Անահիտ Հարությունյան իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Կանադայի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության արարողակարգի ղեկավարին

Հունիսի 13-ին Կանադայում ՀՀ նորանշանակ դեսպան Անահիտ Հարությունյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Կանադայի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության արարողակարգի ղեկավար Սթյուարտ Վիլերին (Stewart Wheeler): Սթյուարտ Վիլերը շնորհավորեց Անահիտ Հարությունյանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք: Նա հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր հետևողական ջանքերով կարևոր ներդրում կունենա հայ-կանադական հարաբերություններում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Հարությունյանը հավաստիացրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի երկկողմ համագործակցությունը խորացնելու և դրանում նոր ոլորտներ ներառելու համար:

Նմանատիպ նյութեր