211652_close_icon
views-count1417 դիտում article-date 13:43 14-06-2019

ՌԴ դեսպանը Քոչարյանի հետ հանդիպել է հասարակական-քաղաքական պարբերական հանդիպումների շրջանակում

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր պարբերական հանդիպումների շրջանակում: Այս մասին պարզաբանում է ՀՀ-ում ՌԴ դեսպանության կայքը: Ավելի վաղ, Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել էր, որ հունիսի 13-ին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Նրա խոսքով` հանդիպումը կայացել է նախկին նախագահի գրասենյակում և տևել է մեկ ժամից ավելի:

Նմանատիպ նյութեր