211652_close_icon
views-count51855 դիտում article-date 10:35 14-06-2019

Փաշինյանը Կոտայքի մարզում հայտնվել է Սասունի Միքայելյանի ու Ռոմանոս Պետրոսյանի արանքում․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Նիկոլի աբովյանական պարտության մեջ իր դերն է խաղացել նաև իշխող կուսակցության Կո­տայքի բաժանմունքում տի­րող հիմնական հակադրու­թյունը, որը կա մարզպետ Ռոմանոսի և պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև: Նրանք երկուսն էլ մարզին նա­յում են ինչպես պապենական կալվածքի, որտեղ նրանք պետք է լինեն միանձնյա տեր ու տիրակալ: Եվ մրցակցու­թյունը նրանց միջև գնալով վերածվեց թշնամության: Իր որդուն Հրազդանի քա­ղաքապետ նշանակելուց հետո Սասուն Միքայելյանը ջանքեր է գործադրում, որ փոխի մարզպետին՝ այդ պաշտոնում դնե­լով իր մարդուն: Այդ նպատակով Սասունն ամեն կերպ թուլացնում է Ռոմանոսին, և Աբովյանի ծանրագույն պարտությունը Սասունը Նիկոլին ներկայացրել է որպես Ռոմանոսի անկարողության ապացույց: Նշենք, որ Սասունը որևէ քայլ չի կատա­րել, որպեսզի Աբովյանում օգնի ՔՊ- ական թեկնածուին: Հայտնի է, որ Նիկոլը փորձում էր Աբո­վյանի ընտրություններից առաջ հարթեց­նել Սասունի և Ռոմանոսի փոխհարաբե­րությունները: Այդ նպատակով Նիկոլը նույնիսկ իր շքախմբով այցելել է Հրազդանում գտնվող Սասունի գրասենյակը: Սակայն ոչինչ չի ստացվել: Սասունը պահանջում է Ռոմանո­սի պաշտոնանկությունը: Սակայն Նիկոլը հասկանում է, որ Ռոմանոսին մարզպետի պաշտոնից հանելով և Սասունի մարդուն այդտեղ նշա­նակելով, Սասունը կդառնա Կոտայքի տերն ու տիրակա­նը, հաշվի առնելով, որ վեր­ջերս Սասունը դարձավ Երկ­րապահի նախագահը, իսկ նրա որդին մարզկենտրոնի քաղաքա­պետն է: Այդպիսի հեռանկարը, իհարկե, կաշկանդում է Նիկոլին, հաշվի առնելով Սասունի բնավորությունը, ինչպես նաև այն դեպքը, որի մասին խոսում էր Հրազդանը: Խոսքը, մոտ մեկ ամիս առաջ ԱԺ­-ում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ապտակելու մասին է, որից հետո Արա­րատ Միրզոյանը նույնպես դեմ է, որ Սասունին տրվեն հզորանալու նոր հնարա­վորություններ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր