211652_close_icon
views-count1629 դիտում article-date 09:23 14-06-2019

Իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը քրեականացնելու նախագիծն ինքնաբուխ է ներկայացվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում իրարանցում էր առաջացրել խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի կողմից շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը: Պարզվում է` Ա. Խաչատրյանն ինքնաբուխ է նախաձեռնել այդ օրինագիծը ու, կարելի է ասել, խմբակցությանը տեղյակ չի պահել: Երեկ խմբակցության ղեկավարությունը փորձում էր Խաչատրյանից պարզաբանում ստանալ` հասկանալու համար, թե ինչու է նման, իրենց բնորոշմամբ, աբսուրդային նախագիծ ներկայացրել: Իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ նախագծից, իսկ հարցին, թե պետք է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը, ասաց. «Անձամբ ես գտնում եմ, որ ոչ. ես չեմ կարծում, որ դրա կարիքը կա»: Երեկ Արմեն Խաչատրյանը հետ կանչեց նախագիծը և քննարկումներից հետո կրկին շրջանառության մեջ կդնի»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր