211652_close_icon
views-count2344 դիտում article-date 19:36 13-06-2019

«Ռեալը» տրանսֆերների վրա արդեն 303 մլն եվրո է ծախսել. դա նոր ռեկորդ է

«Ռեալը» ռեկորդային տրանսֆերային արշավ է իրականացնում: «Լիոնի» պաշտպան Ֆերլան Մենդիի ձեռք բերելով 48 մլն եվրոյով, մադրիդյան ակումբը թարմացրեց անհատական ռեկորդը՝ տրանսֆերային մեկ պատուհանում ծախսերի ծավալով: «Ռեալն» արդեն 303 մլն եվրո է ծախսել հինգ խաղացողի ձեռք բերման համար. Էդեն Ազարի (100 մլն), Ֆերլան Մենդիի (48), Լուկա Յովիչի (60), Էդեր Միլիտաոյի (50) և բրազիլացի ռոդրիգո Գոեսի (45): Մինչ այդ ամենախոշոր տրանսֆերային ծախսերը «Ռեալը» կատարել էր 2009 թվականի ամռանը: Այդ ժամանակ ակումբը տրանսֆերների վրա ծախսել էր 258,5 մլն եվրո. Կրիշտիանու Ռոնալդու՝ 94 մլն, Կարիմ Բենզեմա՝ 35, Խաբի Ալոնսո՝ 34,5, Ռաուլ Ալբիոլ՝ 15, Ալվարո Նեգրեդո՝ 5, Ալվարո Արբելոա՝ 4 և Էստեբան Գրաներո՝ 4:

Նմանատիպ նյութեր