211652_close_icon
views-count1758 դիտում article-date 19:12 13-06-2019

Բակո Սահակյանն ու Հայկ Մարությանը քննարկել են համագործակցության մի շարք ծրագրեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Երևանի և Արցախի Հանրապետության մայրաքաղաքի ու շրջանների համագործակցությանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի անմիջական մասնակցությամբ Արցախում կյանքի են կոչվել տարբեր ծրագրեր՝ կարևոր ու պահանջված համարելով փոխգործակցության բարձր մակարդակի պահպանումը: Հանդիպմանը մասնակցում էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր