211652_close_icon
views-count1130 դիտում article-date 23:30 13-06-2019

Ոստիկանները բացահայտեցին Եղեգնուտ գյուղի հարակից անտառից կատարված ապօրինի ծառահատումը

Հունիսի 12-ին, ժամը 21.15-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներ իրացնելիս, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Եղեգնուտ գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել գյուղի 29-ամյա մի բնակչի՝ իր «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ: Մեքենան բեռնված է եղել մոտ 4 խ/մ փայտանյութով: Տղամարդը փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատրաստել է նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Եղեգնուտ գյուղի հարակից անտառից՝ բենզասղոցի գործադրմամբ հատելով 4 տարբեր տեսակի և տարբեր տրամագծերի կանգուն ծառեր, որոնք ցանկացել է տեղափոխել իր տան բակ: Բենզասղոցը վերցվել է: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր