211652_close_icon
views-count2032 դիտում article-date 15:58 13-06-2019

Թենիսիստ Մեդվեդևը միջազգային մրցաշարում պատմական ռեկորդ է սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանցի թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը Շտուտգարտի Mercedes Cup մրցաշարի առաջին փուլում գեյմերից մեկում հաղթանակ է տարել ընդամենը 29 վայրկյանում՝ կատարելով չորս անընդմեջ էյս: Դանիիլը իդեալական գեյմ է կատարել ֆրանսիացի Լյուկա Պույայի հետ մրցամարտում: Երկրպագուները գնահատել են Մեդվեդևի դիպուկությունն ու արագությունը՝ երկարատև ծափահարություններով: Այդ պահին նա երրորդ պարտիայում պարտվում էր 1:5 հաշվով և ի վերջո պարտվեց 6:7, 6:4, 2:6 հաշվով: Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի մամլո ծառայությունը այս գեյմը համարել է վերջին ժամանակների ամենաարագը՝ հիշեցնելով, որ նախորդ տարի Ցինցինատիի մրցաշարում ավստրալիացի Նիկ Կիրգիոսը գեյմը վերցրել էր 37 վայրկյանում: Սակայն Ասոցիացիան չի բացառում, որ Մեդվեդևի հաղթած գեյմը թենիսի պատմության մեջ ամենաարագն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր