2040 դիտում
14:49 13-06-2019
Ոստիկանության ծառայողների պարգևատրման համար կառավարությունը գումար կտրամադրի
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց արտաբյուջետային միջոցներով պահպանվող ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների ամսական պարգևատրումների գծով ծախսերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեի օրենքում և դրա կատարումն ապահովող միջոցառումների մասին որոշման հոդվածներում կատարել փոփոխություններ:
Ինչպես փոխանցում է [url=https://armenpress.am/arm/news/978285.html]«Արմենպրեսը»[/url], ըստ փոփոխությունների՝ վերաբաշխումների արդյունքում գոյացող 707 մլն 700 հազար դրամ գումարը նախատեսվում է նպատակաուղղել «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածին՝ տվյալ ստորաբաժանումների ծառայողների ընթացիկ տարվա ամսական պարգևատրումների հիմնախնդիրը լուծելու համար:
Որոշմամբ ձևավորվող պարգևատրման ֆոնդը կազմում է տարեկան աշխատավարձի՝ 6 մլն 95 հազար դրամ ֆոնդի 11.6 %-ը, իսկ պարգևատրումներ կարող են տրվել հատուկ առաջադրանքների կամ որակյալ աշխատանքի կատարման համար:
Նմանատիպ նյութեր
1486 դիտում
20:58 31-01-2022
ԱԻ նախարարը մի շարք փրկարար ծառայողների շնորհել է կոչումներ, կայացել է պարգևատրման արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2874 դիտում
16:53 01-03-2018
Կառավարությունը սահմանամերձ 25 համայնքների բնակիչներին կտրամադրի 928,871.2 հազար դրամ գումար
Այս բաժնից
514 դիտում
11:09 29-03-2024
Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում. ՏԵՍԱՆՅՈւԹ
652 դիտում
10:08 29-03-2024
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան