211652_close_icon
views-count1206 դիտում article-date 14:27 13-06-2019

Դեղարտադրության ոլորտում 7․623․943 հազար դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի

Կառավարությունն այսօրվա նիստում մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «Լիկվոր» ընկերությանը: Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ստերիլ դեղամիջոցների, ակնակաթիլների արտադրության մեջ: Ըստ հիմնավորման` ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 7 մլրդ 623 մլն 943 հազար դրամի ներդրում, որն ուղղված է լինելու հումքի, նյութերի, օժանդակ նյութերի, տեխնոլոգիական սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ներմուծմանը: Ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 8 նոր աշխատատեղ՝ 75 հազար 500 դրամ միջին աշխատավարձով։

Նմանատիպ նյութեր