211652_close_icon
views-count1743 դիտում article-date 14:05 13-06-2019

Կառավարությունը 14.4 մլն դրամ հատկացրեց Քննչական կոմիտեին շենքերի վերանորոգման համար

Կառավարությունը պահուստային ֆոնդից 14.4 մլն դրամ հատկացրեց ՀՀ քննչական կոմիտեին: Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը նշեց, որ միջոցներն ուղղվելու են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի, Լոռու մարզային քննչական վարչության և Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի վարչական շենքերի կապիտալ հիմնանորոգմանն ու ընթացիկ նորոգման աշխատանքներին: «Արդյունքում՝ կապահովվի կոմիտեի վերոնշյալ տարածքներում աշխատանքների բնականոն ընթացքը»,- ասաց Վարդապետյանը:

Նմանատիպ նյութեր