211652_close_icon
views-count922 դիտում article-date 10:36 13-06-2019

ՔԻՊ ՀԿ-ն դատի է տվել Գեղարքունիքի մարզպետին, պահանջելով՝ ընտրություններ կազմակերպել Արծվաշենում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Քաղաքացու իրավունք­ների պաշտպան» ՀԿ-ն հայց է ներկա­յացրել դատարան՝ ընդդեմ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի՝ պա­հանջելով, որ դատարանը պարտավո­րեցնի, օրենքով սահմանված կարգով անցկացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ: «Ժողո­վուրդ» օրաթերթը զրուցեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է իրակա­նում կատարվում: Մեր հարցին ի պա­տասխան՝ մարզպետը նշեց. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ոմանք, որպեսզի հայտնի դառնան, անընդհատ իրենց անունը շոշափվի, նման հայցեր կամ դիմումներ են գրում: Իրականում ամեն ինչ շատ պարզ է. ՀՀ-ում կա քա­ղաքական որոշմամբ ստեղծված Արծ­վաշեն համայնք: Բոլորս գիտենք, որ այն մեր համայնքն էր, և մենք կորցրել ենք Արցախյան պատերազմի ժամա­նակահատվածում, և քաղաքական որոշմամբ ստեղծվել է Արծվաշեն հա­մայնք, որը Գեղարքունիքի մարզի համայնքներից է համարվում, և ունենք համայնքի ղեկավար, քարտուղար: Եվ հայցում նշվում է, որ պարտավորեցնեն ինձ, որ ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություններ անցկացվի: Նախ, երբեք չի եղել նման բան, որովհետև Արծվաշեն համայնքի դիմաց գր­ված է՝ բնակչություն՝ 0: Այսինքն՝ ովքե՞ր պետք է ընտրեն համայնքի ղեկավա­րին: Դրա համար եմ ասում՝ ոմանք շոու են անում»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր