2066 դիտում
10:24 13-06-2019
Ովքե՞ր են սպառնացել «Իմ քայլի» պատգամավորներին. Քննչական կոմիտեում քրգործեր են հարուցվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ Ազգային ժողովի երկու պատգամավորների մասով ՀՀ Քննչական կոմիտեում երկու քրեական գործ կա հարուցված, ընդ որում` երկուսն էլ վերաբերում են իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամներին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
«Պատգամավորների մասնակցությամբ ունենք երկու գործ. Սոֆյա Հովսեփյանի և Գայանե Աբրահամյանի նկատմամբ հնչեցրած սպառնալիքներն են, որով քրեական գործեր ենք հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդված հատկանիշներով, և իրականացնում ենք նախաքննություն», – նշեց կոմիտեի ղեկավարը:
Մեր հարցին` կասկածներ կան, թե ովքեր, ինչու են սպառնացել օրենսդիրներին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահը միայն հայտնեց, որ քննությունը շարունակվում է, և այս պահին կասկածյալներ դեռ չկան: Իսկ թե ինչ եղանակով և ինչու են սպառնացել օրենսդիրներին, Հայկ Գրիգորյանը չմանրամասնեց»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3218 դիտում
09:23 14-12-2019
«Իմ քայլի» երկու պատգամավորների մերձավորների դեմ հարուցվել են քրգործեր. «Ժամանակ»
829 դիտում
08:50 19-06-2024
Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2011 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»