211652_close_icon
views-count2317 դիտում article-date 22:37 12-06-2019

«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է «Ռեալի» հետ քննարկել Բեյլի հարցը

«Մանչեսթեր Յունայթեդը» չի ցանկացել «Ռեալի» հետ քննարկել կիսապաշտպան Գարեթ Բեյլի հնարավոր տեղափոխության հարցը: Մադրիդյան ակումբին տեղեկացրել են, որ մանկունյանցիների գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը տրանսֆերային այլ նպատակներ ունի: «ՄՅՈւ»-ն բազմիցս է հավակնել Բեյլին, մասնավորապես, 2017-ին նրան ցանկանում էր ձեռք բերել Ժոզե Մոուրինյոն: Ուելսցին գտնվում էր «ՄՅՈւ»-ի գործադիր փոխնախագահ Էդ Վուդվորդի տրանսֆերային ցանկում էր, սակայն որոշվեց, որ 29-ամյա խաղացողը «Մանչեսթեր Յունայթեդի» ռազմավարության մեջ չի մտնում, քանի որ ակումբը մտադիր է երիտասարդ խաղացողներով համալրվել: Ընդ որում, իր հերթին էլ «Ռեալը» ցանկանում է գնել Պոլ Պոգբային, սակայն Վուդվորդի դիրքորոշումը Բեյլի հարցում մադրիդցիներին հույս չի թողնում, որ ֆրանսիացու տրանսֆերը կստացվի:

Նմանատիպ նյութեր