211652_close_icon
views-count1892 դիտում article-date 15:46 12-06-2019

«Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին». երթ՝ Մոսկվայի կենտրոնում. 57 մարդ բերման է ենթարկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Մոսկվայի կենտրոնում մեծ երթ է անցկացվում՝ ի աջակցություն օրեր առաջ կալանավորված և նախօրեին կալանքից ազատված ռուսական «Մեդուզա» գործակալության լրագրող Իվան Գոլունովի: Ինչպս հաղորդում է «Մեդուզա» գործակալությունը, երթի մասնակիցները շարժվում են «Չիստիե պրուդի» մետրոյի կայարանի մոտից դեպի այդ երկրի ներքին գործերի նախարարության շենքի մոտ՝ ընթացքում էլ բացականչելով «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին»: Ակցիայի մասնակիցների մեծ մասի հագին «Ես/մենք Իվան Գոլունով ենք» գրությամբ շապիկներ կան։ Հաղորդվում է, որ ոստիկանությունը նախապես կոչ է արել ցուցարարներին ցրվել, սակայն ոստիկանների կողմից 57 քաղաքացու բերման ենթարկելու մասին։ Բերման ենթրակվածների մեջ են «Մեդուզա» գործակալության լրագրողներ Իլյա Ժեգուլյովը և Անդրեյ Պերցևը: Հիշեցնենք, որ Իվան Գոլունովին ձերբակալել էին հունիսի 6-ին՝ թմրանյութերի վաճառք իրականացնելու փորձի համար: Նրա դեմ հարուցված քրեական գործն ավելի վաղ կարճվել էր՝ ապացույցների բացակայության պատճառով: Գրծով առգրավված իրերից ոչ մեկի վրա չի հայտնաբերվել լրագրողի մատնահետքը: Ինչպես նաև նրա մատներին, եղունգների տակ չի հայտնաբերվել արգելված նյութի հետքեր, իսկ թմրանյութի օգտագործման փորձաքննությունը բացասական արդյունք է տվել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր