211652_close_icon
views-count826 դիտում article-date 15:47 12-06-2019

ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը Մինսկում մասնակցել է միջազգային խորհրդաժողովի

Մինսկում մայիսի 30-31-ը տեղի է ունեցել Բելառուսի Հանրապետության սահմանադրական դատարանի հիմնադրման 25-րդ տարեդարձին նվիրված «Ժամանակակից սահմանադրական զարգացում. սահմանադրական վերահսկողության դերը իրավունքի սահմանադրականացման գործում» թեմայով միջազգային խորհրդաժողովը: Ինչպես հայտնեցին ՀՀ սահմանադրական դատարանից, խորհրդաժողովին մասնակցում են շուրջ երկու տասնյակ սահմանադրական դատարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Հերդիս Թհորգեիրսդոտիրը: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անունից խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցել է դատավոր Աշոտ Խաչատրյանը, ով հանդես է եկել «Սահմանադրական քաղաքականություն և սահմանադրական արդարադատություն. հարաբերակցության հարցերը «իրավունքի քաղաքականացման» ներգործության պայմաններում» թեմատիկ զեկույցով:

Նմանատիպ նյութեր