211652_close_icon
views-count2117 դիտում article-date 13:22 12-06-2019

Արմեն Գյուլբուդաղյանց. Շատ դժվարին հաղթանակ տարանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցըմեկնաբանել է ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում Հունաստանի հավաքականի նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/12/1127156/]հաղթանակը[/url]՝ 2:1: «Դժվար խաղ էր, շատ դժվար հաղթանակ էր: Տղաները շատ մեծ, քրտնաջան աշխատանք կատարեցին, շատ էներգիա ծախսեցին ու կարգապահ գործեցին: Մի քանի դրվագում կորցրին կոնցենտրացիան: Մենք շատ դժվարին հաղթանակ ենք տարել»: Պաշտպանությունում վստահ խաղի մասին «Ճիշտ է, եղան դեպքեր, որ զգոնությունը մի պահ թուլացավ: Առաջին գոլի ժամանակ էլ այդպես եղավ, սակայն եղան նաև մի շարք պահեր, որոնցում տղաները, իրոք, նվիրված ու կազմակերպված աշխատանք կատարեցին, չեզոքացրին մրցակցի վտանգավոր գրոհները»: Հաղթողի հոգեբանությամբ խաղալը՝ հաղթանակի գրավական «Իհարկե, ամենակարևորը ցանկությունն ու տրամադրվածությունն են: Տղաները մեծ ցանկությամբ ու տրամադրվածությամբ դուրս եկան դաշտ: Այդ երկու գործոնների առկայության դեպքում խաղը կստացվի» Նախորդ խաղի համեմատ կային փոփոխություններ: Որքանով արդարացրին այդ փոփոխությունները. «Փոխարինված ֆուտբոլիստներից ես գոհ եմ: Տարոն Ոսկանյանն անցած խաղում լավ խաղաց, Պետրոս Ավետիսյանը նույնպես լավ խաղ անցկացրեց: Տակտիկական որոշում էր, որ Հայկ Իշխանյանն էր խաղում, որի խաղից շատ գոհ եմ: Լավ ու կարգապահ ֆուտբոլ խաղաց»: Կառլեն Մկրտչյանի մասին «Կառլեն Մկրտչյանը երկու խաղում էլ փոխարինվել է վնասվածքի պատճառով, այլ ոչ այն պատճառով, որ չի կարող դաշտում անցկացնել 90 րոպե: Վնասվածքի լրջության աստիճանը չգիտենք»: Երկրպագուների մասին «Մեծ շնորհակալություն մեր երկրպագուներին: Երկար ճանապարհ են անցել, որպեսզի աջակցեն հավաքականին: Տղաներն այդ աջակցությունը զգում են, ինչի համար շատ շնորհակալ ենք»: Երկրորդ խաղակեսի սկզբում բաց թողած գոլից հետո սրված խաղի մասին «Մենք սպասում էինք, որ շատ մեծ ճնշում է լինելու: Մենք կորցրինք կենտրոնացումն ու գոլ բաց թողեցինք: Փառք Աստծո, փառք տղաներին, որ կարողացան դիմակայել ճնշմանը ու հաղթել»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր