Վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել է Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարը
Վարչապետը Նունե Խաչատրյանին Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Նունե Խաչատրյանին ազատել արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում: