211652_close_icon
views-count3083 դիտում article-date 10:23 12-06-2019

Մեծ աժիոտաժ․ որևէ կուսակցություն չի հրավիրվել ՔՊ համագումարին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին մեծ աժիոտաժ է տիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում: Բանն այն է, որ շաբաթ օրը տեղի է ունենալու ՔՊ արտահերթ համագումարը, ու կուսակցությունում քննարկում են համագումարին վերաբերող հարցերը: Ըստ մեր տեղեկությունների` կուսակցությունում հակված չեն այդ օրը այլ կուսակցությունների հրավիրել. մի հատվածը կարծում է, որ պետք չէ որևէ այլ կուսակցության ներկայացուցիչ ներկա լինի իրենց կուսակցաշինությանը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից պարզել` արդյոք այլ կուսակցականներ մասնակցելո՞ւ են համագումարին: Պատգամավորն ասաց. «Մինչև այս պահը հրավեր չի եղել որևէ կուսակցության»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր