211652_close_icon
views-count1407 դիտում article-date 19:12 11-06-2019

Բենիտեսը բանակցություններ է վարում «Չելսիի» հետ

«Չելսին» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարիին փոխարինող է փնտրում: Լոնդոնցիները բանակցություններ են սկսել «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ: Դա կարագացնի Սարիի տեղափոխությունը «Յուվենտուս»: Բենիտեսի հետ բանակցությունները բավական առաջ են ընթացել: «Չելսին» պատրաստ է Սարիին «Յուվե» բաց թողնել միայն այն դեպքում, եթե նրան փոխարինող գտնի: Սպասվում է, որ «Յուվենտուսը» Սարիին կարող է նշանակել առաջիկա երկու օրերին: Բենիտեսը առայժմ չի երկարաձգել պայմանագիրը «Նյուքասլի» հետ, որտեղ արդեն 3 տարի աշխատում է: Հիշեցնենք, որ իսպանացին «Չելսին» գլխավորել էր 2012-2013 թվականներին:

Նմանատիպ նյութեր