211652_close_icon
views-count14953 դիտում article-date 14:33 11-06-2019

46 համար երթուղայինի կարգազանց վարորդը կհեռացվի աշխատանքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի հասարակական տրանսպորտի 46 համար երթուղայինի վարորդը, ով երթուղայինը վարելու ընթացքում ծխել էր, այնուհետև վեճի բռնվել ուղևորներից մեկի հետ, կհեռացվի աշխատանքից: «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Նախօրեին տարածված տեսանյութում արձանագրված՝ 46 համարի երթուղու վարորդի վարքագիծը քննարկելու համար այսօր Երերւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն է հրավիրվել երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը: Քննարկման արդյունքում որոշում է կայացվել կարգազանց վարորդին հեռացնել աշխատանքից: Ուղեւորափոխադրող ընկերության ներկայացուցիչներին քաղաքապետարանում հորդորել են աշխատանքներ տանել երթուղու վարորդների հետ՝ խստիվ պահպանել ուղեւորների հետ շփման վարքականոնը, ինչպես նաեւ ավելի ուշադիր լինել Ճանապարհային երթեւեկության կանոնները պահպանելու հարցում: Ուզում եմ նշել նաեւ, որ առհասարակ վարորդների վարքագծի հետ կապված խնդիրները գործող տրանսպորտային համակարգի պայմաններում լուծել, ըստ էության, հնարավոր չէ: Հարցի խորքային լուծումը կտրվի այն ժամանակ, երբ ուղեւորները կօգտվեն հարմարավետ ու արժանապատիվ տրանսպորտից, իսկ վարորդը կաշխատի նորմալ պայմաններում, պարզ ասած, վարձատրությունը կախված չի լինի ուղեւորների քանակից: Այս ամենն իրագործելու համար քաղաքապետարանը ներկայումս ինտենսիվ աշխատանք է տանում՝ տրանսպորտի նոր ցանցը հնարավորինս շուտ գործարկելու ուղղությամբ»,- գրել է Կարապետյանը: Նախօրեին «Ֆեյսբուք»-ի օգտատերեր Անի Խաչատրյանը տեսանյութ էր հրապարակել՝ ահազանգելով, որ 46 համարի երթուղայինի վարորդներից մեկը վարելու ընթացքում ծխել է, չի ենթարկվել ծխախոտը հանգցնելու կոչերին, վեճի բռնվել ուղևորի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր