211652_close_icon
views-count880 դիտում article-date 15:28 11-06-2019

Հարկադիր կատարման ծառայությունը ներկայացրել է հունիս ամսվա շաբաթական վիճակագրությունը

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի հունիսի 3-ից 8-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2911 դիմում և գրություն: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 6 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ընթացք է տրվել 2 զանգ-բողոքի: Հունիսի 3-ից 8-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1575 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր