211652_close_icon
views-count1507 դիտում article-date 12:40 11-06-2019

Հայկական պետությունների ֆինանսատնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. Արցախի պետնախարարի աշխատակազմի պարզաբանումը

Վերջերս մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, որ արդեն երկու ամիս է ՀՀ կառավարությունը մերժում է Արցախի կառավարությանը ֆինանսական աջակցության դիմումները չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետությանը տրամադրվող նախատեսված բյուջետային վարկը փոխանցվում է սահմանված գրաֆիկի համաձայն: Հայկական զույգ պետությունների ֆինանսատնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Կոչ ենք անում զանգվածային լրատվության միջոցներին ստուգել տեղեկատվության իսկությունը և զերծ մնալ հանրությանն ապատեղեկատվություն տրամադրելուց: [b]ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր