211652_close_icon
views-count114981 դիտում article-date 18:00 10-06-2019

Արտակարգ դեպք Երևանում. զինված տղամարդը մտել է «Հայբիզնեսբանկի» «Նոր Նորք» մասնաճյուղ. ծառայություն կատարող ոստիկանն ու բանկի աշխատակիցները վնասազերծել են նրան, հնչել է կրակոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 10-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում զինված անձը ներս է մտել Նոր Նորք վարչական շրջանի «Հայբիզնեսբանկ»-ի «Նոր Նորք» մասնաճյուղ, որը գտնվում է Թոթովենցի 4-րդ նրբանցքում և ներսում փորձել է ինչ-որ գործողություններ կատարել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բանկի ներսում ծառայություն կատարող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի պահպանության բաժնի ոստիկան Հայկազ Մայիլյանը՝ մոտենալով զինված տղամարդուն, փորձել է կանխել նրա տեղաշարժը բանկում: Զինված տղամարդը հարձակվել է ոստիկանության ծառայողի վրա, տեղի է ունեցել քաշքշուկ, որի ժամանակ էլ հնչել է կրակոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, այնուամենայնիվ ոստիկանության ծառայողին, բանկի աշխատակիցներին ու մի քանի քաղաքացիների հաջողվել է վնասազերծել զինված տղամարդուն, ով զենքով հանդերձ ոստիկանության պահպանության գլխավոր վարչության աշխատակիցների և ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ուղեկցությամբ բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Ադամյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նույն քննչական բաժնի պետ Վարդան Ավագյանը, քննչական բաժնի պետի տեղակալներ Վահե Լաչինյանն ու Նորայր Հարությունյանը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ տեղում աշխատում են նաեւ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Իսկ կրակոցի արդյունքում էլ վնասվել է նաև առաստաղը: [b]Զինված հանցագործին վնասազերծած՝ ոստիկանության ծառայող Հայկազ Մայիլյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0212184001560194055440798.jpg[/img] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր