211652_close_icon
views-count873 դիտում article-date 22:12 10-06-2019

Ոստիկանները խարդախության համար հետախուզվողին հայտնաբերեցին Թաիրով փողոցում

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, ՃՈ ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողների հետ համատեղ հունիսի 8-ին, ժամը 19.35-ին, Երևանի Թաիրով փողոցից հայտնաբերել և ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 29-ամյա Արմեն Դ.-ին, որը 2018թ. ապրիլի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր