1044 դիտում
15:55 10-06-2019
Հարկադիր կատարման ծառայությունում ամենամասյա խորհրդակցություն է անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 10-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը հերթական ամենամսյա աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:
Ըստ սահմանված օրակարգի՝ ներկայացվել են հաշվետու զեկույցներ մայիս ամսին կատարված աշխատանքների, տրված հանձնարարականների, ինչպես նաև բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ:
Զեկուցվել է, որ հաշվետու ամսին գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 2 368 440 644 ՀՀ դրամ: Հարուցվել և վերսկսվել են 103 798 կատարողական վարույթներ, կարճվել և ավարտվել են 98 324 կատարողական վարույթներ:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է ներկայացվել նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
Աշխատանքային քննարկման ժամանակ զեկուցվել է նաև, որ Ծառայությունում շուտով ներդրվելու է պիլոտային ծրագիր՝ կատարողական վարույթների շրջանակներում արգելադրված հաշվեհամարներում առկա դրամական միջոցների ավտոմատ բռնագանձման իրականացման ուղղությամբ, որը հնարավորություն կտա էականորեն բարձրացնել կատարողական վարույթների իրականացման արդյունավետությունը:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը, ամփոփելով խորհրդակցությունը, Ծառայության ղեկավար անձնակազմին տվել է հանձնարարականներ՝ կապված առաջիկա աշխատանքների իրականացման հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
2686 դիտում
17:15 13-11-2017
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփիչ խորհրդակցություն է անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2423 դիտում
19:49 06-08-2018
Ամենամսյա ամփոփիչ խորհրդակցություն է անցկացվել Հարկադիր կատարման ծառայությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1674 դիտում
15:20 13-03-2017
Հարկադիր կատարման ծառայությունում աշխատանքային ամփոփիչ խորհրդակցություն է անցկացվել
Այս բաժնից
481 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
298 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը