211652_close_icon
views-count2514 դիտում article-date 23:05 09-06-2019

Տավուշի Ազատամուտ համայնքում հաղթել է ՀՅԴ-ական թեկնածուն. NEWS.am

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում քվեաթերթիկների նախնական հաշվարկն ավարտվել է։ Քվեարկության նախնական արդյունքներով հաղթել է միակ թեկնածուն՝ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՅԴ-ական Վահագն Ալավերդյանը։ Նրան կողմ է քվեարկել 1046 ընտրող, իսկ դեմ՝ 36, հայտնում է [url=https://news.am/arm/news/517436.html?fbclid=IwAR22DZ-aqMUZbaBYxFQrBl_SVWA0-EI3z7T6Y7799nougN2774FK2o1hKks]NEWS.am[/url]-ը: Նշենք, որ ի սկզբանե այս համայնքում առաջադրվել էր երկու թեկնածու, սակայն մյուս թեկնածուն՝ Սեւադա Բալասյանը, ընտրություններից առաջ ինքնաբացարկ էր հայտնել։ Ազատամուտ համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 2310 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 1172–ը կամ 50.74 տոկոսը:

Նմանատիպ նյութեր