211652_close_icon
views-count7063 դիտում article-date 21:30 09-06-2019

Դանիել Ազանյան. «Հայֆիլմի» տնօրենը երեկույթներ ու խնջույքներ կազմակերպելուց բացի ի՞նչ է արել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մոսկվան մեկ օրում չի կառուցվել սիրում ենք կրկնել հայերս։ Իսկ Մոսֆիլմը մեկ օրո՞ւմ է կառուցվել, թե Հայֆիլմն է մեկ օրում կառուցվել, գուցե օպերա՞ն կամ Կրեմլն է մեկ օրում կառուցվել։ Իսկ արվեստում կառուցելը երբեմն ավելի հեշտ է, քան եղածը պահպանելը կամ նորը ստեղծելը։ Մեկ օրում քանդում են, ավերում, ծախում, բայց ոչ երբեք ստեղծում։ Հանրահայտ «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությանը, որի ակտիվ գործունեությանը հետևում եմ արդեն ուղիղ երկու տարի, դարձել է Հայֆիլմի և առհասարակ հայկական կինոյի արյան շրջանառությունը։ Հայկական կինոն էլ այսօր ունի գլուխ, մարմին, մկաններ, թոք, կույր աղիք, ոտքեր, ձեռքեր, աչքեր, մազեր ու սիրտ, բայց չունի արյան այնպիսի շրջանառություն, որի կարիքն ունեն մարմնի բոլոր մասերը։ «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը, երբեք որևէ անհատի թրի տակով չանցավ և չդարձավ գործիք ինչ-որ ժամանակավոր նպատակների համար, մնալով պետականամետ նախաձեռնություն ինչպես իրենք են սիրում կրկնել։ Հայֆիլմ անվանումը անգամ ես միայն ասոցացնում եմ այս նախաձեռնության հետ միայն։ Գոնե այս պահին ո՞վ կարող է ավելի լավ ղեկավարել «Հայֆիլմը» քան «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հիմնադիր, ռեժիսոր Հայկ Բաբայանը։ Իսկ ո՞վ է առհասարակ Հայֆիլմի տնօրենը, կա այդպիսի մարդ, եթե կա՝ ո՞ւր է, ի՞նչ է անում, ի՞նչ է մտածում, գոնե Հայֆիլմի տնօրենը լինելով, կինոյի ոլորտի մասնագետ աջակցո՞ւմ է նախաձեռնությանը, թե ոչ։ Հայֆիլմում երեկույթներ ու խնջույքներ կազմակերպելուց բացի ի՞նչ է արել։ Հարցեր, հարցեր և միայն հարցեր։ Բայց պարզից էլ պարզ է, որ Հայֆիլմը իսկական նվիրյալ ղեկավար չունի, եթե չունի, ուրեմն, նշանակումներ անելու ժամանակն է։ Այո, ժամանակն է հայ կինոյի վերածնունդը կապել հենց այս ազգայնական խմբի «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հետ։ Մոսֆիլմը հայերը փրկեցին, զարգացրեցին, աճեցրին դարձրեցին Եվրոպայի ամենահզոր կինոստուդիան, որից հետո ՌԴ նախագահ Պուտինը մեր հայրենակցին՝ մեծ ռեժիսոր, Մոսֆիլմի տնօրեն Կարեն Շահնազարովին մատով էր ցույց և ասում՝ չլինեին հայերը, չէր լինի Մոսֆիլմը։ Առհասարակ հայերին Ռուսաստանում մատով են ցույց տալիս բոլոր ասպարեզներում։ Հայերը Մոսֆիլմը դարձրին Ռուսաստանի ազգային բրենդը, բայց նույն հայերն իրենց երկրում պետք է պայքարե՞ն, որ Հայֆիլմը դարձնեն իրենց ազգային բրենդը։ Ընկերս, որն աշխատում էր Մոսֆիլմում, ինձ պատմում էր, որ Մոսֆիլմը Ռուսաստանի հպարտությունն է, բայց հայերը փաստացի իրենց ձեռքերով պահեցին ու ճգնաժամից հանեցին Մոսֆիլմը։ Ես ռուսական արվեստի և մշակութի մեծ գիտակ լինելով կարող եմ ասել՝ ճիշտ է երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանը Կարեն Շահանազարով չէ, բայց հայկական կինոյի նոր երկրորդ ոսկե դարաշրջանը մշակութային ճիշտ քաղաքականությամբ և մարքեթինգով կարող է իր ուսերի վրա տանել և Հայֆիլմը ազգային բրենդ դարձնել հենց նա։ Վերջերս նախաձեռնության հիմնադիր, ռեժիսոր Հայկ Բաբայանը և նախաձեռնության համակարգող, սցենարիստ Հայկ Զաքարյանը բանակցությունները արդեն տեղափոխել էին ազգային ժողով։ Նրանց ծրագրերը այս պահին դեռ չկա միայն կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի սեղանին։ Հուսով ենք շուտով նաև կլինի պարոն Խզմալյանի սեղանին։ Եթե մեկ վայրկյան անգամ կասկածեի, որ իմ այս խոսքերից հետո այդ տղաները աստղային հիվանդությամբ կարող են տառապել, չէի գրի այս տողերը երբեք։ Վերջին տվյալներով նրանք շուտով դառնում են հասարակական միավոր, որը կոչվելու է «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպություն, որից հետո կարծում եմ՝ պետական մակարդակով ժամանակն է հենց նրանց վստահել և՛ Հայֆիլմի և՛ Ազգային կինոկենտրոնի ապագան։ Ադրբեջանցիները միլիոններ կծախսեին նման նախաձեռնություններ ստեղծելու համար, իսկ մե՞նք։ Չէ, մենք բարդ ժողովուրդ ենք, բայց լավն ենք և հենց այդ լավի համար արժե անել առավելագույնը։ Չլիներ Հարություն Խաչատրյանի Ոսկե Ծիրանը, չլիներ Հայկ Բաբայանի «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը հայ կինոյի մասին խոսելու էին միայն և միայն հիշողությունների լեզվով։ Ուստի կոչ եմ անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ-ի ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի սուպերնախարարության մշակույթի գծով փոխնախարար Արա Խզմալյանին միջոցներ ձեռնարկել Հայֆիլմին և ազգային կինոկենտրոնին նոր թափ, զարգացում, վերածնում, գույն, հեղափոխական մոտեցում ու էներգիա տալ հենց այս նախաձեռնող պետականամետ խմբի ձեռքերով և կադրերով։ Հայ կինոն պետք է վերածնվի, բայց կվերածնվի միայն էնտուզիաստների ձեռքով և մտքով։ Իսկ եթե տղաները և առհասարակ այս ամուր թիմը թերանան ու չպահեն իրենց այնպես, ինչպես դրսևորել են մինչ օրս, առաջին դաժան քննադատը ես եմ լինելու։ [b]Արվեստաբան, հնագետ Դանիել Ազանյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր