211652_close_icon
views-count17492 դիտում article-date 17:22 09-06-2019

Ակնհայտ ընտրախախտման խնդիրը թողած՝ աղմուկ էին բարձրացնում, որ հետ եմ եկել. Ռ. Պետրոսյանը՝ հանձնաժողովի ԲՀԿ անդամի ձեռքի ցուցակը հրապարակելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Այո, այս պահին ես մարզպետի գործառույթ չեմ իրականացնում՝ արձակուրդի մեջ եմ, բայց ես Աբովյանի քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի շտաբի անդամ եմ, Աբովյանի քաղաքացի եմ, ով այդ պահին իր ընտրական իրավունքն էր իրացնում։ [url=https://www.tert.am/am/news/2019/06/09/petrosyan/3020872]Tert.am[/url]-ի հետ զրույցում այս կերպ արձագանքեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով հանձնաժողովի ԲՀԿ անդամի ձեռքի ցուցակն անուններով և հեռախոսահամարներով հրապարակելուն։ «Ես դեռ չէի հասցրել տարածքը լքել, երբ հանձնաժողովի մեր անդամն ասաց, որ նման ցուցակ է հայտնաբերվել, որին պետք է ընթացք տրվի, բայց ինչ-որ խոչընդոտներ կան։ Ես բակում սպասում էի և նրան խնդրեցի, որ ցուցակը դուրս բերի, որ հասկանանք՝ ինչ է, ու իրավական ընթացք տրվի, ես տեղամաս էլ չեմ մտել, լրագրողների ներկայությամբ եմ լուսանկարել»,- ասաց նա։ Պետրոսյանը նկատեց, որ ընտրատեղամասում դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչներ կային, որոնք աչք էին փակել խախտման վրա, ավելին՝ աղմուկ էին բարձրացնում, թե ինչու եմ վերադարձել տեղամաս։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/06/09/petrosyan/3020872]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր