211652_close_icon
views-count1496 դիտում article-date 11:20 09-06-2019

Աբովյանում նախորդ ընտրությունների համեմատ մասնակցությունը բավականին ակտիվ է, դինամիկան՝ դրական․ հանձնաժողովի նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/06/09/abovyan/3020690]Tert.am-[/url]ը գրում է. 29/07 տեղամասում առավոտյան ժամը 8-ից ընտրողները բավականին ակտիվ են մասնակցում քաղաքապետի ընտրություններին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց 29/07 ընտրատեղամասին հանձնաժողովի նախագահ Անի Չիլինգարյան։ Նա նշեց՝ դինամիկան դրական ու ողջունելի է։ «Առաջին անգամ չեմ մասնակցում ընտրական պրոցեսի և կարող եմ ասել, որ նախկին ընտրությունների համեմատ բավականին ակտիվ է»,- ասաց նա Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ առավոտյան ժամը 8-ից մինչ այս պահը որևէ խնդիր չի առաջացել․ «Տեխնիկական և այլ առումներով որևէ խնդրի չենք բախվել, ամեն ինչ ընթանում է հարթ ու օրենքի տառին համապատասխան»,- շարունակեց Անի Չիլինգարյանը։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/06/09/abovyan/3020690]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր