211652_close_icon
views-count4120 դիտում article-date 10:04 09-06-2019

Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի ապօրինի որոշումը․ լրագրող Տիրայր Մուրադյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. a1plus.am

[url=https://a1plus.am/hy/article/341709?fbclid=IwAR1nnMN6JhRsCS6nVeDjH5cOQ8IGsE3ynJcvVy5J0P_wcbt-nJbCqfx0SGU]a1plus.am[/url]-ը գրում է. ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է լրագրող Տիրայր Մուրադյանի և մեղադրող դատախազ Արմեն Շահբազյանի վերաքննիչ բողոքները։ Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 11-ի սահմաններում, երբ մի շարք քաղաքացիներ Երևան-Աևան ավտոճանապարհին իրականացրել են բողոքի զանգվածային ակցիաներ, որի ընթացքում փակել են նաև հիշյալ ավտոճանապարհի երթևեկելի հատվածը՝ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս Կոտայքի նախկին ոստիկանապետ Արսեն Արզումանյանի կողմից բռնության է ենթարկվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանը։ Արսեն Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտել է Երևան-Սևան ավտոճանապարհի «Առինջ Մոլլ» տոնավաճառ տանող խաչմերուկում քաղաքացիների կողմից իրականացված հավաքի ընթացքը լուսաբանող, զանգվածային լրատվության միջոց հանդիսացող «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադի Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը։ Մանրամասներն՝ [url=https://a1plus.am/hy/article/341709?fbclid=IwAR1nnMN6JhRsCS6nVeDjH5cOQ8IGsE3ynJcvVy5J0P_wcbt-nJbCqfx0SGU]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր