211652_close_icon
views-count9762 դիտում article-date 17:45 09-06-2019

19-ամյա ուսանողուհին համակուրսեցիների պայուսակներից գողություններ էր արել

Հունիսի 7-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Գյուրջյան փողոցում գտնվող քոլեջի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել 19-ամյա ուսանողուհու։ Պարզվել է, որ մայիսի 27-ին, ժամը 13.00-ին, քոլեջի լսարաններից մեկում աղջիկը համակուրսեցու պայուսակից գողացել է դրամապանակը: Նույն օրը տուժողից ընդունվել է հաղորդում: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ուսանողուհին հունիսի 6-ին, ժամը 13.00-ին, այլ համակուրսեցիների՝ լսարանում թողնված պայուսակներից գողացել է ականջակալներ ու բջջային հեռախոսի լիցքավորման սարք, իսկ ավելի վաղ՝ վերնաշապիկ։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն։ *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր