211652_close_icon
views-count31281 դիտում article-date 22:31 08-06-2019

Ձերբակալվել են Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանը և ևս 7 հոգի ձերբակալվեցին Ոստիկանության բակում: Այս մասին հայտարարել է «Ադեկվադ» նախաձեռնությունը: Քիչ առաջ «Ադեկվադը» հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ, մասնավորապես, նշված է. «Քիչ առաջ Ոստիկանությունը բերման է ենթարկել «ԱԴԵԿՎԱԴ»-ի 11 անդամների առանց որևէ ակներև հիմքի։ Մեր անդամները չեն իրականացրել որևէ անօրինական գործողություն և նման վարվելակերպը միայն մեկ բանի մասին է խոսում. սա քաղաքական հետապնդում է։ Հերթական անգամ հաստատվեց այն փաստը, որ ուժային կառույցների միջոցով իրականացվող ապօրինությունները մեր երկրում նոր թափ են հավաքում, և ոչ մի քաղաքացի այլևս ապահովագրված չէ` իր նկատմամբ դրսևորվող օրենքի կամայական կիրառումից։ Այլևս չի գործում անմեղության կանխավարկածը, իսկ դրա փոխարեն գործում են երկակի ստանդարտներն ու քաղաքական հետապնդումները։ Ակնհայտ է, որ իշխանությունների նյարդերը տեղի են տալիս, սակայն նմանատիպ ճնշումներով մեզ չեք վախեցնի և չեք կանգնեցնի։ Մենք կանք և չենք հանձնվելու»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր