211652_close_icon
views-count7677 դիտում article-date 22:41 08-06-2019

Յուրի Խաչատուրովին արգելել են հատել հայ–վրացական սահմանը. NEWS.am

«Մարտի մեկի» գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին այսօր՝ հունիսի 8–ին արգելել են հատել հայ–վրացական սահմանը և դուրս գալ երկրից։ Տեղեկությունը [url=https://news.am/arm/news/517318.html?fbclid=IwAR2UsIS9nC2KGAe_ePAhJaol1MrnX9tDNk3ba6Dswy5bQU5tsVZutHR1sgo]NEWS.am[/url]–ի հետ զրույցում հաստատեց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Նա նշեց, որ Յուրի Խաչատուրովը անձնական պատճառներով այսօր պետք է մեկներ իր ծննդավայր՝ Վրաստանի Տետրիցկարո (Թեթրի Ծղարոն) բնակավայր, սակայն ժամը 17։00–ի սահմաններում Բագրատաշենի սահմանակետում առանց հիմնավոր պատճառաբանության արգելել են նրան դուրս գալ երկրից։ Նրա խոսքով՝ Խաչատուրովին թույլ չեն տվել հատել սահմանը անգամ դատարանի օրինական որոշման առկայության պարագայում։ «Թեև վարույթն իրականացնող մարմինը Խաչատուրովի ելքի վրա որևէ սահմանափակում չէր կարող դնել, սակայն մենք ծանոթ լինելով ԱԱԾ–ի , ՀՔԾ–ի և ոստիկանության գործելաոճին, միջնորդել էինք դատարանին՝ ելքի ենթադրյալ արգելքի դեպքում վերացնել այն»,– ասաց նա։ Նա նշեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը 2019թ. հունիսի 6–ին բավարարել է իր միջնորդությունը և թույլատրել է Խաչատուրովին մեկնել երկրից։ Դատարանը միևնույն ժամանակ գրություն է ուղարկել քաղաքացիների մուտքի և ելքի սահմանափակման հարցերով իրավասու մարմնին՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը։ «Սահմանապահները Խաչատուրովին հայտնել են, որ նրա ելքի վրա արգելք կա, իսկ դատարանի որոշման կապակցությամբ էլ ասել են, թե կքննարկենք վերադասի հետ, սակայն հետո վերադարձել են և ասել, որ հնարավոր չէ»։ Մանրամասները՝ [url=https://news.am/arm/news/517318.html?fbclid=IwAR2UsIS9nC2KGAe_ePAhJaol1MrnX9tDNk3ba6Dswy5bQU5tsVZutHR1sgo]NEWS.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր