Չերնոգորիայի հավաքականի մարզչին պաշտոնանկ են արել. վերջինս հրաժարվել էր մասնակցել Կոսովոյի հետ խաղին
Չերնոգորիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբիշ Տումբակովիչին պաշտոնանկ են արել այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է մասնակցել Եվրո-2020-ի խմբային փուլի շրջանակներում Կոսովոյի հավաքականի հետ հանդիպմանը:
Տումբակովիչն ու հավաքականի՝ ծագումով սերբ երկու ֆուտբոլիստներ. Ֆիլիպ Ստոյկովիչն ու Միրկո Իվանիչը չեն ցանկացել մասնակցել խաղին, որը կայացել է հունիսի 7-ին և ավարտվել 1:1:
Չերնոգորիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն շտապ նիստ է հրավիրել, որտեղ միաձայն որոշում է կայացվել մարզչի աշխատանքից ազատել: Հավաքականն առայժմ ժամանակավորապես կղեկավարեն Միոդրագ Ջուդովիչն ու Դրագոե Լեկովիչը: